Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:54 03-11-2022

Խաղամոլությունը չենք արգելելու, մենք դեռ չենք հասել այդպիսի արհավիրքի, որ գնանք նման կտրուկ քայլերի. Քերոբյան


Շատ վատ է, որ վիճակախաղերով տարված մարդկանց թիվը Հայաստանում ավելանում է. մեր երկրում բոլորը պետք է լարեն իրենց ջանքերը, իսկ խաղամոլ մարդիկ վնասում են մեր տնտեսությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նրանք լինելով ՀՀ քաղաքացի, պետք է անհամեմատ ավելի մեծ ներդրում ունենան մեր երկրի զարգացման մեջ, ոչ թե խաղամոլությամբ զբաղվեն ու վատնեն իրենց ունեցած չնչին ռեսուրսները: Կառավարությունն այս տարի կտրուկ նվազեցրել է այդ ընկերությունների գովազդային հնարավորությունները, որ չկարողանան ավելի շատ մարդ ներգրավել: Դրա արդյունքները կտեսնենք հաջորդ տարի: