Ներքին 3 տարի առաջ - 21:30 22-06-2023

Խաղամոլությունը ՀՀ-ում 41 անգամ ավելացրած վարչապետը ուրախանում է իբրև թե փակված խաղասրահներով

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է խաղադրույքներին և որպես հաջողություն նշել, որ իրենց իշխանության գալուց հետո փակվել են բուքմեյքերական գրասենյակները, և որ քաղաքացիներն այլևս իրենց աշխատած գումարը խաղադրույքների վրա չեն ծախսում։

Թեև Փաշինայանը սա որպես հաջողություն է նշում, սակայն պաշտոնական թվերը հակառակն են արձանագրում։

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց հետո խաղադրույքները աճել են։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը դեռ նախորդ տարի էր Ազգային ժողովում ներկայացրել վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ եթե 2017թվականին խաղադրույքների ծավալը կազմել է 140 մլրդ դրամ, 2018-ին այն կազմել է 330 մլրդ դրամ, 2019-ին հատել է 1 տրիլիոնի շեմը՝ կազմելով 1.1 տրիլիոն դրամ, 2020 թվականին ցուցիչը մոտեցել է 2 տրիլիոնին, իսկ 2021-ին՝ 4 տրիլիոնին:

2022 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքները կազմել են շուրջ 5.8 տրիլիոն դրամ, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում խաղադրույքների ծավալը կազմել է 1․3 տրիլիոն դրամ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը