Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյանի տեսլականը․ անվտանգությունը՝ հեչ, խաղամոլությունը՝ մեջ
copy image url

Նիկոլ Փաշինյանի տեսլականը․ անվտանգությունը՝ հեչ, խաղամոլությունը՝ մեջ

Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:00 25-12-2023
Հեղափոխությունից հետո որոշ օլիգարխներ չցանկացան «մուծվել» նոր իշխանություններին, հռչակվեցին խորթ, թալանչի, հայտնվեցին իրավապահ համակարգի թիրախում, հալածվեցին, կալանավորվեցին, լքեցին հայրենիքը։ Որոշ գործարարներ անցան իշխանության շարքերը, ստացան պատգամավորի մանդատ։ Իսկ որոշ գործարարներ առանց մանդատի են վայելում իշխանության «նվաճումների» բերկրանքը։ Նրանք ՔՊ-ի հարազատ օլիգարխներն են։ Նրանց «խնդրանքով» կառավարությունը որոշումներ է ընդունում, շահույթներ ապահովում հարազատ օլիգարխների համար, հեռացնում անցանկալի մրցակիցներին և այլն։

Այդպիսի նախաձեռնութուն է արտասահմանյան առցանց խաղատների կայքերի արգելափակման մասին օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը հավանության արժանացավ ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում: Մեկ այլ փոփոխության համաձայն` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք այցելում են երկրում տեղակայված խաղատներ, կկարողանան խաղադրույքներ կատարել և շահումներ ստանալ արտարժույթով։ Այդպիսով, ըստ գործադիր մարմնի, երկրի խաղային ինդուստրիան ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար։

Ինչ հետաքրքիր է, չէ՞․ տևական ժամանակ է՝ Հայաստանը գտնվում է չդադարող ռազմական ու քարոզչական պատերազմի բովում, բայց կառավարությունը թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենաների փոխարեն որոշել է արգելափակել բեթինգային խաղերը։

Անզեն աչքով նկատելի է, որ այս նախաձեռնությունների ամենամեծ շահառուն Նիկոլ Փաշինյանի հարազատ օլիգարխ Վիգեն Բադալյանն է, ով ավելի հայտնի է «Վիվառոյի Վիգեն» մականմամբ։ Նրա շահույթներն ավելանալու են այս օրենքների շնորհիվ։ Եվ ըստ օլիգարխիայի բարոյական նորմերի, ենթադրելի է, որ գործարարն ակնկալվող շահույթի մի մասը եղբայրաբար փոխանցելու է հարազատ իշխանությանը՝ որպես շնորհակալություն։

Պատկերավոր ասած՝ հարազատ օլիգարխի և իշխանավորի փողերը նույն առվով են հոսում։ Ենթադրելի է, որ ՔՊ գաղտնի ժողովներում քննարկվում են ոչ թե Արցախի, անկախության, ժողովրդավարության, անվտանգային գաղափարները, արտաքին քաղաքական տեսլականը, այլ հարազատ օլիգարխների շահերի պաշտպանության թեմաները, քանի որ դրանք են արտահայտվում կառավարության օրենսդրական նախաձեռնություններում։ Իսկ պետության համար կենսական բազմաթիվ հարցեր տարիներով մնում են ստվերում։ Դիտարկենք դրանցից մի քանիսը։

Անկախության պաշտպանության շարժում սկսելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է 3 ամիս։ Մինչ օրս ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի եկել կառավարությունը։ ՔՊ-ական պատգամավորները նույնպես լուռ են։ Կարծես չեն հավատում, որ այդպիսի շարժման մասնակից են։ Այստեղից ևս ենթադրելի է, որ անկախությունը պակաս նշանակություն ունի ՔՊ-ի համար, իսկ օլիգարխի շահույթն ավելացնելու նախաձեռնությունը կարևոր է։

Ծիծաղելի է հիշել սահմանադրական բարեփոխումների մասին, որոնք ժամանակին ներկայացնում էին իբրև հեղափոխական առաջնահերթություն, քանի որ համարում էին, թե գործող սահմանադրությունը նախկին նախագահի «հագով կարված կոստյում էր»։ Հեղափոխությունից 5 տարի է անցել, սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին հանրությանը ոչինչ չեն հայտնում, բայց օլիգարխի կես բերան խնդրանքն անմիջապես բավարարում են։

Արտաքին և անվտանգային նոր հայեցակարգերն իրականությունից այնքան են հեռացել, որ դարձել են հուշ։ ՔՊ-ականները, հավանաբար, այս հայեցակարգերը այժմեացնելու ժամանակ չունեն։ Բայց եթե խոսքը վերաբերի օլիգարխի շահույթներն ավելացնելուն, ապա կարող են թողնել բոլոր անկարևոր գործերն ու արագ բավարարեն նրանց «խնդրանքը», քանի որ շնորհակալ օլիգարխները, մասնավորապես՝ «Վիվառոյի Վիգենը» նրանց չեն մոռանա։

«Վիվառոյի Վիգենի» հաշվին հունական Միկոնոս կղզում «տռճիկ տվող» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի աներձագ՝ Հրաչյա Հակոբյանի և Էդուարդ Աղաջանյանի հարցը այդպես էլ չքննվեց հակակոռուպցիոն կամ էթիկայի ոչ մի մարմնի կողմից՝ դրանով ապացուցելով, որ բնավ օրինականությունը չէ, որ հուզում է ՀՀ ղեկավարությանը։



Եվ մի պարզ օրինակ։ Ադրբեջանական հակահայ ու թշնամական քարոզչությունը մտահոգո՞ւմ է ՀՀ իշխանություններին։ Եթե այո, ապա կարգելափակվեին ոչ թե արտասահմանյան առցանց խաղատների կայքերն, այլ ադրբեջանական լրատվական-քարոզական կայքերը, որոնք անարգել հասանելի են ՀՀ տարածքում։

Կա ավելի հոռետեսական վարկած, ըստ որի երկիրը ղեկավարում են օլիգարխները, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Այս տեսանկյունից՝ անկախության շարժում հայտարարվել է, բայց չի սկսվել, ռուսներին մեղադրում են թշնամության մեջ, բայց հայ-ռուսական պայմանագրերը չեն լուծում, որովհետև Ռուսաստանում բիզնեսներ ունեցող օլիգարխներն այդ նախաձեռնություններին դեմ են գործնական նկատառումներով։ Չի բացառվում, որ նրանց «խնդրանքով»՝ Նիկոլ Փաշինյանը երկու օր անց կմեկնի ՌԴ, կմասնակցի պուտինականների հավաքին ու կհաստատի, որ ՀՀ-ն անկախություն և ժողովրդավարություն չի ուզում, այլ մնում է ռուսական «օրբիտայում»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ