Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:22 21-10-2022

Հայաստանի անվտանգությունը համարում ենք Իրանի անվտանգությունը. Ամիր Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հնարապետության և տարածաշրջանի անվտանգություն:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, նա այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Ամիր Աբդոլլահիանն ասել է. «Ես ուրախ եմ, որ այս այցի ընթացքում ականատես կլինենք Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության վերաբացմանը: Այս զարգացումը Իրանի և Հայաստանի միջև պատմական հարաբերությունների խորության ևս մեկ նշան է»։

Իրանցի նախարարի խոսքով՝ իրենք հստակ հայտարարել են, որ դեմ են կովկասյան տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը:

Նա հավելել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունները մտահոգություններ են ստեղծել տարածաշրջանում: Կովկասյան տարածաշրջանը զգայուն շրջան է ապրում: Մենք կարծում ենք, որ կովկասյան տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության հարգմանը որպես սկզբունք պետք է լուրջ ուշադրություն դարձվի:

Մենք ուրախ ենք, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և առաջընթաց են ապրում: Հայաստանի անվտանգությունը համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք հստակ հայտարարել ենք մեր անհանգստությունը տարածաշրջանում օտար ուժերի ներկայության պատճառ հանդիսացող ցանկացած գործողության վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում