ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում
22:15 03-01-2023
Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Սիրիայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով կարգավորելու օգտին՝ հարգելով նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Առանց գլխաշորի մրցաշարի մասնակցած իրանցի շախմատիստուհուն սպառնում են սպանել
22:00 03-01-2023
Իրանցի շախմատիստ Սառա Խադեմը միջազգային մրցաշարի է մասնակցել, սակայն հայրենիք վերադառնալու փոխարեն մեկնել է Իսպանիա։
Բլինքենը Իսրայելի նոր արտգործնախարարին խնդրել է ուղերձ փոխանցել Լավրովին. The Times of Israel
21:40 03-01-2023
Երեքշաբթի օրը Քոենը զրուցել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ եւ ուղերձներ փոխանցել նրան։ Թե հստակ ինչ ուղերձների մասին է խոսքը՝ աղբյուրը չի մանրամասնում։
Ոստիկանները ձերբակալել են Նոր Արեշում կրակոցներ արձակած տղամարդուն
21:05 03-01-2023
Պարեկներին տեսնելով՝ 48-ամյա երևանցին դադարել է կրակել և վազելով՝ մտել է տան բակ։
Երևանի պարեկները դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը հայտնաբերել են 2658, Շիրակի և Լոռու պարեկները՝ 1624 խախտում
20:45 03-01-2023
Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 58 անձի
Իրանի դատարանը Բելգիայի քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսություն անելու համար
20:35 03-01-2023
Բելգիայի քաղաքացին Իրան էր ժամանել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսության եւ անվտանգության դեմ պայքարի ոլորտում գործող խմբերիn գումար բաշխելու բարեգործական գործունեություն իրականացնող անձի անվան ներքո։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 անչափահաս է տուժել․ ՀՀ ԱԻՆ
20:30 03-01-2023
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Պելեին վերջին հրաժեշտ է տվել ավելի քան 230 հազար մարդ
20:20 03-01-2023
Ավելի քան 230 հազար մարդ գնացել է՝ հրաժեշտ տալու Պելեին: Նրանցից շատերը կրել են Բրազիլիայի հավաքականի խորհրդանշական դեղին մարզաշապիկներ:
ՀՀ արդարադատության նախարարը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է թվայնացման ոլորտի բարեփոխումները
20:10 03-01-2023
Ընկերությունների կողմից հնչեցվել են մի շարք մտահոգություններ և առաջարկներ, կայացվել են որոշումներ ուղղված ինչպես խնդիրների կարճաժամկետ, այնպես էլ վերջնական լուծմանը
Ռոնալդուն բուժզննում է անցել «Ալ-Նասր» ակումբում
20:00 03-01-2023
Ռոնալդոն որպես ակումբի նոր ֆուտբոլիստ կներկայացվի հունվարի 3-ին։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։
Մեկնարկում է Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների լիցենզիաների տրամադրման հայտերի ընդունման գործընթացը
19:50 03-01-2023
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ակնկալում ենք ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ Լաչինի միջանցքն առանց որևէ նախապայմանի վերացնելու ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
19:30 03-01-2023
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով։
Հայաստանը հետաքրքրված է Սու-30 ինքնաթիռների հետ կապված Հնդկաստանի փորձով․ IDRW
19:22 03-01-2023
Հոդվածում ասված է, որ կողմերը կարող են գործակցել՝ սկսած օդաչուների պատրաստումից մինչեւ Սու-30-ը հնդկական արտադրության զենքով հագեցում։
Կոսովոյում իրադրությունը շարունակում է մնալ «շատ փխրուն»․ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
19:00 03-01-2023
Իրավիճակը մնում է շատ փխրուն: Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը... կխուսափեն գործողություններից, որոնք կարող են կրկին հանգեցնել էսկալացիայի կամ բռնության», - ասել Է նա:
Գյումրիի «Փարվանա» ռեստորանի բակում շիրակցի պաշտոնյաների մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. Aravot.am
18:40 03-01-2023
Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի բնակիչներից մեկը՝ Հ․ Գ․-ն վերոնշյալ ռեստորանի բակում վիճաբանել է Հացիկ համայնքի վարչական ղեկավար Հ․ Ն․- հետ, որի ժամանակ ձեռքով հրել է նրան։
Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելու մեջ
18:35 03-01-2023
«Հունաստանը ներքաղաքական դաշտում և Արևելյան Միջերկրական ծովում իր ձախողումները թաքցնելու նպատակով փորձում է լարվածություն ստեղծել Թուրքիայի հետ»,-ասել է նա:
«Թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ- իրանական քաղաքակրթական դաշինքը․ իրանագետ
18:30 03-01-2023
Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին
18:20 03-01-2023
Արսեն Գուլամիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո հայրենիք այցելելն իր համար մեծ հպարտություն է.
Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը. ԱՀ ՄԻՊ
18:10 03-01-2023
Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը: Մի եղիր անտարբեր, խնդրում եմ, բարձրաձայնիր կյանքի ճանապարհը բացելու համար»,- գրել է նա:
Թուրքիայի արտգործնախարարը հունվարին կայցելի ԱՄՆ
17:59 03-01-2023
Թուրք նախարարի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Գեղարքունիքի մարզում 2022 թվականի դեկտեմբերին ծնվել է 170 երեխա
17:50 03-01-2023
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվն ավելացել է 61-ով։
Չավուշօղլուն օգտակար է համարել Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա եռակողմ հանդիպումը
17:41 03-01-2023
Թուրքան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չավուշօղլուն շեշտել է նաև Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունների կարևորությունը՝ կայուն խաղաղության, կայունության և քաղաքական կարգավորման հասնելու հարցում:
ԱՀ Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են բնակչության առաջնային կարիքների ապահովմանն առնչվող առաջնային հարցեր
17:35 03-01-2023
Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերելու բոլոր խանութներից:
Իրանը կշարունակի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը․ Իրանի փոխարտգործնախարար
17:30 03-01-2023
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.-ին միակողմանիորեն Վաշինգտոնը դուրս բերեց ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցները:
Մեսսին վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում
17:00 03-01-2023
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին վերադարձել է Փարիզ եւ վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում։
ԱՄՆ-ը Հարավային Կորեայի հետ համատեղ միջուկային զորավարժություններ չի քննարկում. Բայդեն
16:50 03-01-2023
Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան այս պահին չեն քննարկում համատեղ զորավարժություններին ամերիկյան միջուկային ուժերի ներգրավման հարցը։ Այս մասին տեղեկացնում Reuters լրատվական գործակալությանը:
Չավուշօղլուն մեկնաբանել է Էրդողան-Ասադ հանդիպման հնարավորությունը
16:40 03-01-2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջիկա հանդիպման հնարավորությունը։
Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի հողատարածքը տրամադրել է վարձակալության
16:30 03-01-2023
Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը վարձակալության իրրավունքով տրամադրել է Հ.Հ.-ին։
Ձորաղբյուրի տներից մեկի մոտ հայտնաբերվել է վիրավոր կարմիրգրքյան քարարծիվ
16:20 03-01-2023
Հունվարի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:
Թեհրանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի հետ սերտ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին
16:10 03-01-2023
Իրանի փոխարտգործնախարար Բաքերին հայտարարել է, որ Իրանը, որպես ՄԱԳԱՏԷ-ի անդամ պետություն, սերտ և լուրջ համագործակցել է ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ և շարունակելու է այդ միտումը։
Ավելի քան երկու շաբաթ է Արցախն Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ է. Արցախի ՄԻՊ
16:00 03-01-2023
Արցախն ավելի քան երկու շաբաթ է, ինչ գտնվում է Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Թուրքական անօդաչուներ արտադրող Baykar ընկերության արտահանման ծավալն աճել է
15:50 03-01-2023
Թուրքական անօդաչու սարքեր արտադրող Baykar ընկերության արտահանման ծավալը 2022 թվականին ավելացել է՝ հասնելով 1.18 միլիարդ դոլարի։
Նախկինում դատապարտված կինը դանակահարել է մեկ այլ կնոջ
15:35 03-01-2023
Ոստիկանության Կումայրիի բաժնում հունվարի 1-ին տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
15:25 03-01-2023
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Համայնքապետ դառնալու համար Գագիկ Սարգսյանը կեղծ դիպլոմ է ներկայացրել․ պաշտոնավարումը կասեցնելու որոշումն ուղարկվել է հսկող դատախազին
15:15 03-01-2023
րգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գարիկ Սարգսյաննը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ:
Կիևում փետրվարին կանցկացվի Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովը
15:00 03-01-2023
Ուկրաինան և Եվրամիությունը փետրվարի 3-ին Կիևում գագաթաժողով կանցկացնեն, որի օրակարգում կլինի ԵՄ-ի կողմից Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության տրամադրման հարցը։