Առանց գլխաշորի մրցաշարի մասնակցած իրանցի շախմատիստուհուն սպառնում են սպանել
copy image url

Առանց գլխաշորի մրցաշարի մասնակցած իրանցի շախմատիստուհուն սպառնում են սպանել

Սպորտ 2 տարի առաջ - 22:00 03-01-2023
Իրանցի շախմատիստ Սառա Խադեմը միջազգային մրցաշարի է մասնակցել, սակայն հայրենիք վերադառնալու փոխարեն մեկնել է Իսպանիա։

CNN-ը հայտնում է, որ Խադեմին Իրանում սպառնում են սպանել, քանի որ նա մրցաշարին մասնակցել է առանց գլխաշորի (հիջաբ)։

25-ամյա Սառա Խադեմը, ով հայտի է նաև Սարասադատ Խադեմալշարիե անունով, մասնակցել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված ՖԻԴԵ-ի արագ շախմատի միջազգային մրցաշարին։

Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից, երբ գլխաշորը պատշաճ չկրելու մեդադրանքով անցած սեպտեմբերին բերման ենթարկված 22-ամյա Մահսա Ամինին մահացավ ոստիկանական բաժանմունքում։

Ամենից շատ դիտված