Արտաքին 3 տարի առաջ - 17:30 03-01-2023

Իրանը կշարունակի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը․ Իրանի փոխարտգործնախարար

Իրանը միշտ սերտորեն և լրջորեն գործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ և կշարունակի այդ գործակցությունը: Tsnim գորակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 3-րդ տարելիցին նվիրված միջոցառումից հետո։

«Որպես ՄԱԳԱՏԷ-ի անդամ և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի պատասխանատու կողմ, ինչպես նաև այս ոլորտում միջուկային ներուժ, միջուկային գիտելիքներ և միջուկային տեխնոլոգիաներ ունեցող երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լրջորեն և արդյունավետ կերպով համագործակցել է ՄԱԳԱՏԷ-ի հետ և անպայման կշարունակի այդ համագործակցությունն ապագայում», - գործակալությունը մեջբերում է Բաղերիի խոսքը։

Իրանի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև Գերմանիայի և Միացյալ Նահանգների վերջին հայտարարություններին։ Այդ երկրները դեռևս 2015 թ.-ի միջուկային համաձայնագրի վերականգնումը իրենց համար այլևս կարևոր չէ: Բաղերին, որը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցով Իրանի գլխավոր բանակցողն է, հայտարարել է, որ գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են:

«Դրա մեթոդները, գուցե, ժամանակ առ ժամանակ փոխվել են, բայց գործընթացը չի դադարել», - ասել Է նա։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.-ին միակողմանիորեն Վաշինգտոնը դուրս բերեց ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանն աստիճանաբար հրաժարվեց միջուկային համաձայնագրի որոշ պայմաններից:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին որոշակի պայմաններով վերադառնալու իր պատրաստակամության մասին։

2021 թ.-ի ապրիլից Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը Վիեննայում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն։ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցում բանակցություններին։ 2022 թ.-ի օգոստոսից բանակցությունները փակուղի են մտել:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին