Ավելին 1 ժամ առաջ - 11:40 25-11-2026

Եվրոպական բորսաներում անկում է գրանցվել

Արևմտյան Եվրոպայի խոշորագույն տնտեսությունների ֆոնդային ինդեքսները երեքշաբթի կայացած առևտրի արդյունքներով նվազել են։

Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համահավաք ինդեքսը նվազել է 0,7%-ով՝ մինչև 632,74 կետ։

Բրիտանական FTSE 100-ը և ֆրանսիական CAC 40-ը կորցրել են 0,1-ական տոկոս, գերմանական DAX-ը՝ 1,3%, իտալական FTSE MIB-ը՝ 1,8%, իսպանական IBEX 35-ը՝ 0,9%։

Նախօրեին եվրոպական ինդեքսները զգալիորեն աճել էին՝ Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրենի, նախագահի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններում Ջենսեն Հուանգի վերադարձի մասին լուրի ֆոնին։ Այդ լուրը նպաստել էր ամբողջ աշխարհում բարձր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի աճին՝ վերակենդանացնելով արհեստական բանականության ոլորտի հետագա աճի հույսերը։ Երեքշաբթի շուկաներում տրամադրությունները փոխվել են․ ներդրողները կենտրոնացել են Հուանգին պաշտոններում վերականգնելու որոշման ընդունման հանգամանքների վրա։

Այս ֆոնին զգալիորեն նվազել է կիսահաղորդչային ոլորտի եվրոպական ընկերությունների շուկայական կապիտալիզացիան, այդ թվում՝ Aixtron-ինը՝ 16,3%-ով, AT&S Austria Technologie und Systemtechnik-ինը՝ 12,3%-ով, STMicroelectronics-ինը՝ 10,2%-ով, Technoprobe-ինը՝ 10,1%-ով, Soitec-ինը՝ 10%-ով, Infineon Technologies-ինը՝ 9,7%-ով, BE Semiconductor-ինը՝ 8,8%-ով, ASM International-ինը՝ 8%-ով, ASML Holding-ինը՝ 5,6%-ով։

Լոնդոնի առևտրային նստաշրջանում կտրուկ նվազել են հանքարդյունաբերական Antofagasta (8,1%-ով), Anglo American (5,7%-ով), Fresnillo (4,9%-ով), Glencore (4,8%-ով) և Rio Tinto (3,8%-ով) ընկերությունների բաժնետոմսերի գնանշումները։

Բրիտանական Kingfisher-ի շուկայական արժեքը նվազել է 4,8%-ով։ Տան համար ապրանքների խանութների ցանցը երրորդ ֆինանսական եռամսյակում ավելացրել է հասույթն ու համադրելի վաճառքները, սակայն երկու ցուցանիշներն էլ զիջել են շուկայի սպասումներին։

Stoxx 600-ի կազմում աճի առաջատարը դարձել է ֆրանսիական Sanofi-ն (+9,8%)։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դեղագործական ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել մոտ 41 մլրդ դոլարով գնելու շնչառական հիվանդությունների դեմ դեղամիջոցներ մշակող ամերիկյան Insmed Inc. ընկերությունը։

Compass Group-ի բաժնետոմսերի գինն աճել է 4,2%-ով։ Հանրային սննդի կազմակերպման խոշորագույն ընկերությունը հայտարարել է իր հիմնական բորսայական ցուցակումը Լոնդոնից Նյու Յորք տեղափոխելու ծրագրերի մասին, ինչպես նաև հայտնել է նախորդ ֆինանսական տարում գործառնական շահույթի՝ 12% և հասույթի՝ 9% աճի մասին։

Balfour Beatty-ի բաժնետոմսերը թանկացել են 1,7%-ով այն բանից հետո, երբ շինարարական ընկերությունը կանխատեսել է ընթացիկ տարում գործառնական հասույթի 10% աճ։

Դրական դինամիկա են ցուցաբերել պաշտպանական ոլորտի կապալառուներ Leonardo-ն (+1,4%), Rheinmetall-ը և Thales-ը (երկուսն էլ՝ +1,3%), ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտում գործող Cellnex Telecom-ը (+3%), Telefonica-ն (+2,6%), Deutsche Telekom-ը (+2,2%), Infrastrutture Wireless Italiane-ն (+1,5%) և Telecom Italia-ն (+1,3%)։

Ինչպես ցույց են տվել երեքշաբթի հրապարակված՝ Ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տվյալները, երկրի տնտեսության նկատմամբ գերմանացի գործարարների վստահության ինդեքսը հոկտեմբերին բարձրացել է մինչև 2023 թվականի մայիսից ի վեր առավելագույն՝ 90,6 կետ՝ նախորդ ամսվա վերանայված 90,1 կետի դիմաց։

Բարելավում է արձանագրվել ինչպես բիզնեսի ընթացիկ պայմանների գնահատականում (89,4 կետ՝ 88,8 կետի դիմաց), այնպես էլ առաջիկա վեց ամսվա սպասումներում (91,9 կետ՝ 91,5 կետի դիմաց)։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում