Արտաքին 5 տարի առաջ - 11:43 02-06-2021

Արժեզրկման նոր ռեկորդ. թուրքական լիրան կես տարում 15% անկում է գրանցել դոլարի նկատմամբ

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հունիսի 1-ին արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել: Հաղորդում է ermenihaber.am-ը:

2020 թ. մայիսի 28-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.61 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական ռեկորդն էր, հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքների վերաբերյալ հայտարարությունից հետո սահմանվել է 1 դոլարի դիմաց ամենաբարձր փոխարժեքը՝ 8.8008 թուրքական լիրա:

Արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/10.75 լիրա փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ուներ՝ եվրո/12.20 լիրա։

Այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Էրդողանը նախօրեին հայտնել էր. «Հանդիպել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ: Այլ կերպ ասած մենք ստիպված ենք մեկ անգամ իջեցնել տոկոսադրույքները»:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ այժմ թուրքական լիրայի արժեզրկումը հատել է 15 տոկոսը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա