Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Բաստիոն 14 րոպե առաջ - 22:00 24-11-2026

Նոր Սահմանադրությամբ Հայաստանը իրավաբանորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը խոսել է երկու օր առաջ հրապարակված Սահմանադրության տեքստի, «ալիևյան սահմանադրություն» խոսույթի անթույլատրելի լինելու, Փաշինյանի հակաքայլերի, նոր Սահմանադրությունն ընդունելու դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրման, Փաշինյանի՝ իրեն դատ տալու, ընդդիմության համախմբմանը չմիանալու պատճառների մասին:

Քաղաքական գործիչն անընդունելի է համարում ընդդիմության կողմից գործածվող «ալիևյան սահմանադրություն» խոսույթը՝ ընդգծելով դրա վտանգավորությունը. «Մենք 2015 թվականից ապրում ենք այսպես կոչված Սերժ Սարգսյանի կոստյում Սահմանադրության մեջ, հիմա ավելի վատ կարող է լինել, ցանկացած քաղաքական գործչի կամ նախագահի չափով կարված Սահմանադրությունն անընդունելի է: Պատկերացրեք՝ ցանկացած ադրբեջանցի նայում է մեզ և ասում է՝ մենք ենք ձեզ Սահմանադրություն պարտադրել, և դուք ընդունել եք, ձեր Սահմանադրությունը կոչել եք մեր նախագահի անունով, ես կարծում եմ՝ պետք է զգույշ լինել խոսույթում»:

Մարուքյանի կարծիքով՝ այս խոսույթի շրջանակում արված քարոզչությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ վախի դաշտ է մտցնում հասարակությանը:
ԼՀԿ առաջնորդը կարծիք հայտնեց, որ Սահմանադրությունը փոխելով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը. «Շատերը հայկական ընդդիմադիր դաշտում պնդում են՝ անգամ եթե փոխենք, Ալիևը չի ստորագրի, ես հակառակ կարծիքի եմ, ես կարծում եմ, որ Ալիևը ստորագրելու է, երբ մեն Սահմանադրությունը փոխենք, որովհետև այդ տեքստը մենք չենք գրել, այդ տեքստը մեծ հաշվով իրենք են ծնել: Դրանով Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը որևէ ստորագրված, վավերացված փաստաթղթով երկկողմ չի ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մեջ, իսկ Պրահայում Փաշինյանի հայտարարությունը քաղաքական է, մենք իրավաբանորեն դեռևս չենք ճանաչել»:

Խոսելով Փաշինյանին հեռացնելու մասին՝ Մարուքյանը նշեց, որ չի կարելի ձևավորել հակադիր բևեռ, Փաշինյանին պետք է միայնակ թողնել «այո»-ի հետ, նրան օդի պես պետք է հակադրություն. «Երրորդ ճանապարհը տոտալ իգնոռ անելն է այդ պրոցեսը, որը կարող է բերել Փաշինյանի պարտությանը»:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան