Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:03 24-11-2026

Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Չ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 30-ին իր հեռախոսահամարին «Telegram» հավելվածով զանգահարել է «Արթուր Ս․» անվամբ օգտատեր, ներկայացել որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից և հայտնել, որ իր հետ կապ կհաստատի Կենտրոնական բանկի աշխատակից Ռաֆայել Բ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ որոշ ժամանակ անց կրկին «Telegram» հավելվածով զանգահարել է Ռաֆայել Բ․-ն և հայտնել, թե իր անվամբ բանկում ձևակերպվել է 20 մլն դրամի առցանց վարկ, որը փոխանցվել է այլ հաշիվների։

Գումարը հետ վերադարձնելու նպատակով վերջինս համոզել է, որ անհրաժեշտ է իր բանկային քարտում առկա գումարը փոխանցել իր մատնանշած հաշվեհամարին։

Արդյունքում Անդրանիկ Չ․-ն իր «ՎՏԲ» բանկային քարտից 262 հազար 600 դրամ է փոխանցել Նունե Դ․-ի անվամբ հաշվեհամարին, որից հետո տեղեկացել է, որ կատարվածը խարդախություն է։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Չ․-ն Ենոքավան բնակավայրի վարչական ղեկավարն է։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու