Ուղիղ եթեր
Ավելին 17 ժամ առաջ - 22:56 23-11-2026

Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ պատրաստվում է ներում շնորհել երկու հնդկահավերի։ Այս տարի այն երջանիկները, որոնց կհաջողվի խուսափել տոնական սեղանին հայտնվելուց, կլինեն «Ազատություն» և «Փետուր» հնդկահավերը, հայտնել է Սպիտակ տունը։

«Ամերիկայի պատվավոր հյուրերը ժամանել են։ Ձայները հաշվարկված են, դիմավորեք` «Ազատությունը» և «Փետուրը»», – ասվում է X սոցցանցում տարածված Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Թռչունների անուններն ընտրվել են առցանց քվեարկության միջոցով։ Ներման հանդիսավոր արարողությունը նախատեսված է նոյեմբերի 24-ին, իսկ Գոհաբանության օրը ամերիկացիները կնշեն նոյեմբերի 26-ին։

Ավանդույթի համաձայն՝ նախագահի հետ հանդիպելուց առաջ հնդկահավերը գիշերը կանցկացնեն Սպիտակ տան տեսարանով շքեղ հյուրանոցում։

Գոհաբանության օրը ԱՄՆ նախագահին հնդկահավ նվիրելու սովորույթը սկսվել է դեռ 1947 թվականին։ Այդ ժամանակ Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան հնդկահավ նվիրեց նախագահ Հարրի Թրումանին։ Սակայն պաշտոնապես հնդկահավերին սկսեցին ներում շնորհել միայն 1989 թվականին՝ Ջորջ Բուշ ավագի օրոք։

Գոհաբանության օրը ԱՄՆ–ում նշվում է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ Այն երկրի ամենակարևոր ընտանեկան տոներից մեկն է, և ավանդաբար տոնական սեղանի կենտրոնական տեղը զբաղեցնում է տապակած հնդկահավը։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու