Ծայրահեղ ծանր հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է «Nissan»-ին․ Shamshyan.com ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 24 րոպե առաջ - 18:00 23-11-2026

Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Օրենքում, առավել ևս՝ Սահմանադրությունում ամեն ինչ միանշանակ է։ Գրական ստեղծագործության մեջ նույն երևույթը կամ առարկան տարբեր բառերով բնորոշելը գունեղ է դարձնում խոսքը։ Իրավական փաստաթղթում, օրենքում, առավել ևս՝ Սահմանադրության մեջ այսպիսի խաղերն անթույլատրելի են։

Հանրային խոսույթում ուշադրության են արժանացել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Սահմանադրության նախագծում ժողովրդի մասին հոդվածները։ Հոդված 15.1. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Մյուս հոդվածներում «հայ ժողովուրդը» չկա։

Այսինքն՝ հայ ժողովուրդը գոյություն ունի բացառապես եկեղեցուն վերաբերող հոդվածում։ Իսկ օրինակ, 1-ին հոդվածում հայ ժողովրդի փոխարեն գրված է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։

«ՀՀ ժողովուրդը» և «հայ ժողովուրդը» ինչո՞վ են տարբերվում։ Ինչո՞ւ եկեղեցու վերաբերյալ հոդվածում գրված է «հայ ժողովուրդ», իսկ մյուս տեղերում «ժողովուրդ» կամ «ՀՀ ժողովուրդ»։ Մյուս հոդվածներում անզգուշորեն բա՞ց են թողել «հայը», թե՞ եկեղեցու մասին հոդվածում սխալմամբ են թողել «հայը»։

Այս շփոթն անհրաժեշտ է կարգավորել, որ պետություն ու սահմանադրություն չունեցող ժողովուրդները մեզ վրա չծիծաղեն, իսկ ունեցողները չամաչեն, որ իրենց շարքում կա մեզ պես մի ազգ, որն իր սահմանադրության մեջ մի տեղ գրում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, մեկ այլ տեղ՝ հայ ժողովուրդ, մի քանի տեղ՝ ժողովուրդ։

Կարգավորելու համար անհրաժեշտ է, որ բոլոր տեղերում գրվի «հայ ժողովուրդ», կամ բոլոր տեղերում գրվի «ժողովուրդ», կամ բոլոր տեղերում՝ «ՀՀ ժողովուրդ»։

Ժողովրդի հանդեպ ատելությունը նորություն չէ մեր իրականության մեջ։ ՔՊ-ն ու նրա առաջնորդը բազմաթիվ առիթներով բաժանել են ժողովրդին, ատելություն սերմանել ժողովրդի մի մասի նկատմամբ, հատկապես նրանց, որոնք ՔՊ-ին չեն ընտրում կամ քննադատում են Փաշինյանին։ Նրանց հասցեին կիրառել են վիրավորական բառեր։ Ենթադրելի է, որ այս ատելությունն է պատճառը, որ նրանք շփոթվել են ու հայ ժողովրդի փոխարեն գրել են ՀՀ ժողովուրդ։

Ժողովուրդը պետության անունով գրում էին կայսրությունները, որտեղ բազմաթիվ ու խայտաբղետ ժողովուրդներ էին ապրում, որոնց բոլորին միավորում էր հպատակությունը սուլթանին, խալիֆին, խանին։ Նրանք այդպես էլ կոչվում էին՝ թուրքահպատակ կամ ռուսահպատակ։ ՌԴ-ն ժողովրդավարական պետություն չէ։ Այնտեղ չկան ժողովրդավարական արժեքներ։ ՌԴ-ում ապրողներին միավորում է միայն այն, որ ապրում են ՌԴ-ում։ Դրա համար էլ կոչվում են ռուսաստանցիներ, Ռուսաստանի ժողովուրդ, ոչ թե ռուս ժողովուրդ։

Տևական ժամանակ անկախության և ժողովրդավարության ջատագովները քարոզչություն են անում, որ հանրային խոսույթից դուրս մղվեն ապապետական բնորոշումները։ Սահմանադրության մեջ ՀՀ ժողովուրդ հասկացության ներմուծմամբ կարծես՝ ակնարկվում է, թե հայն ու ՀՀ քաղաքացին տարբեր են, հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տարբեր են։ Այսպիսի տարբերակում հնարավոր է այն դեպքերում, երբ ժողովուրդն առաջին անգամ է ժողովրդավարական պետություն ունենում և դեռ չի հասկանում, թե դա ինչ է, ինչի հետ են ուտում։

Եթե Հայաստանը ժողովրդավարական, քաղաքացիական պետություն լիներ, ապա «ՀՀ ժողովուրդ» հասկացության փոխարեն կգրվեր «հայ ժողովուրդ»։ ՀՀ քաղաքացիների հավաքական ամբողջությունը կկոչվեր «հայ ժողովուրդ»։ Այդպես է, օրինակ, Ֆրանսիայում։ Բոլորն, ովքեր ունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, իրենց համարում են ֆրանսիացի՝ անկախ էթնիկ ծագումից, մաշկի գույնից, կրոնից և այլն։

Եթե Հայաստանը Ֆրանսիայի պես ժողովրդավարական պետություն լիներ, ապա «ՀՀ քաղաքացին» և «հայը» նույնիմաստ կդառնային։ Այսինքն՝ հայ ասելով՝ կհասկանային ՀՀ քաղաքացի, ՀՀ քաղաքացիների հավաքական ամբողջությունն էլ կորակվեր «հայ ժողովուրդ», ոչ թե «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ», ինչպես գրված է Փաշինյանի ներկայացրած Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներում։

Պարզ ասած՝ Փաշինյանի սահմանադրության նախագծում «ՀՀ ժողովուրդ» և «հայ ժողովուրդ» հասկացությունների տարբերակված կիրառումը վիրավորական է։ Սա նահանջ է ժողովրդավարությունից և քաղաքացիական հասարակություն կառուցելու ազգային առաքելությունից։ Սա վիրավորական է պետականության հարուստ ավանդույթներ ունեցող հայ ժողովրդի համար։


Թաթուլ Մկրտչյան