Արտաքին 3 տարի առաջ - 13:30 14-05-2023

Աղոթում եմ, որ արդյունքները ձեռնտու լինեն թուրքական ժողովրդավարությանը. Էրդողանը քվեարկել է

Թուրքիայի գործող նախագահ, իշխող Ժողովուրդ դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է այդ երկրում այսօր տեղի ունեցող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Էրդողանը քվեարկել է Ստամբուլի Ուսքյուդարի շրջանի դպրոցներից մեկում։ Էրդողանին քվեարկության ժամանակ ուղեկցել են Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, Ուսքյուդարի քաղաքապետ Հիլմի Թյուրքմենը, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Օսման Նուրի Քաբաքթեփեն և այլ շահագրգիռ անձինք։

Էրդողանը քվեարկությանը մասնակցելուց հետո զրուցել է լրագրողների հետ և հայատարարել, որ քվեարկության գործընթացը շարունակվում է առանց միջադեպերի և անհանգստության։ Նա ընդգծել է՝ աղոթում է Աստծուն, որ ընտրության արդյունքները ձեռնտու լինեն թուրքական ժողովրդավարությանը։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ընտրությունների քվեարկությունն ընթանում է նաև փետրվարյան ավերիչ երկրաշարժերից տուժած նահանգներում։

«Մեր քվեարկությունից հետո ամենակարևորն այն է, որ ես այսօր առավոտից հետևում եմ ձեզ։ Առավոտյան ժամերից գործընթացը շարունակվել է առանց միջադեպերի, առանց խնդիրների, և այն այդպես էլ շարունակվում է։ Ամենակարևորը երկրաշարժի գոտում քվեարկության անցկացումն էր։ Նրանք քվեարկում են։ Այդտեղ էլ խնդիր չկա։ Ես աղոթում եմ Աստծուն, որ երեկոյան հաշվարկներից հետո դա ձեռնտու լինի թուրքական ժողովրդավարությանը։ Դա շատ կարևոր է, որ նրանք իրենց ձայնը տան՝ թուրքական ժողովրդավարության իշխանությունն օգտագործելու առումով»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին