Ներքին 1 տարի առաջ - 17:28 12-12-2024

Երևանում թալանել են Բրյուսովիհամալսարանի դասախոսի տունն ու հափշտակել խոշոր չափի գումար. shamshyan.com

Դեկտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Ն․ Հ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 7-ի ժամը 18։00-ից մինչև ժամը 23։50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի մուտքի դռան փականը, մուտք գործել ներս և տանից գողացել 120 վրացական լարի, 4 հազար եվրո և մուտքի դռան ներսի կողմում գտնվող էլ. դիտանցքի մոնիտորը՝ պատճառելով 1 մլն 748 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ն․ Հ․-ն աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում՝ որպես դասախոս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»