Ուղիղ եթեր
Ներքին 13 րոպե առաջ - 11:23 24-11-2026

Ամուսնական վեճն ավարտվել է ողբերգությամբ․ կինը սպիրտ է լցրել ամուսնու վրա և հրկիզել նրան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. հայտնում են Քննչական կոմիտեից։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հուլիսին ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, որից հետո նրան քարշ տալով տեղափոխել է խոտածածկ հատված, վերցրել 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթով լցված պոլիէթիլենային տարան, հեղուկը լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և իր մոտ գտնվող լուցկիով այրել նրան։ Հրկիզման հետևանքով առողջությանը պատճառված ծանր վնասվածքներից տուժողը մահացել է։

Բացի այդ, նաև պարզվել է, որ 2025 թվականի փետրվարին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կինը սպիրտի տարայով, ինչպես նաև ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու գլխի հատվածին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, միաժամանակ սպառնացել սպիրտը լցնել նրա վրա և այրել:

Կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը