Ներքին 5 տարի առաջ - 09:57 13-07-2021

Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հուլիսի 11-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ջրոցի խաղալիս երեխաների մեջ անհաշտություն է եղել և իր երեխային դանակահարել են: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:

Ժամը 17.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դեմքի սալջարդով և թևի վնասվածքով 13 տարեկան տղայի և գոտակային շրջանի ծակած վերքով 16 տարեկան պատանու: 16 տարեկանի ծնողը հայտնել է, որ տղային դանակահարել են, իսկ ըստ 13 տարեկանի ծնողի՝ նրան ծեծել են:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նոր Խարբերդի 14-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 13 տարեկան տղան դանակով խփել է 16 տարեկանի գոտկային հատվածին՝ պատճառելով վնասվածք:

Բացատրական աշխատանքի շնորհիվ 13 տարեկան տղան գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրել դանակը և տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից