Հերքման հանճարեղ տեքստ է ստեղծվել Երևանի պետական համալսարանում։
«Առավոտ» օրաթերթը բացահայտել է, որ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կինը` Էմմա Սարգսյանը, հաստիքով լինելով բուհի Մարքեթինգի բաժնի աշխատակից, տարիներով աշխատել է, սակայն նրան ոչ ոք, անգամ իր բաժնի աշխատակիցները (մոտ 10 անձ) երբեք չեն տեսել աշխատավայրում։
Եվ ահա, սույն հրապարակումը հերքելիս, ռեկտորի ընտանիքի ներկայացուցիչը հայտարարել է. «Էմմա Սարգսյանը ներկայացել է համալսարան և աշխատանք է կատարել համալսարանի այլ տարածքում»։
Եթե այս ֆանտաստիկ պատմությունը ՀՀ գլխավոր դատախազ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը իրական է համարում, ապա ինչո՞ւ նույն կերպ չէր կարող Ոստիկանությունում աշխատել Վլադիմիր Գասպարյանի դուստրը, ում և բազում այլոց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին միայն այն հիմքով, որ նրանց ոչ ոք չէր տեսել իրենց օրինական աշխատավայրում։