Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքում․ հայտնում է ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը։
Ժամը 18։00-ի ահազանգ է ստացվել Սիսիան համայնքի Տորունիք գյուղից, որ անչափահաս երեխաներ են անհետացել։
Ահազանգ տված քաղաքացին ասել է, որ երեխաները գնացել են անտառ՝ ընտանի կենդանիներին որոնելու, սակայն արդեն մի քանի ժամ է, ինչ չեն կարողանում գտնել նրանց։
«Ստանալով ահազանգը՝ էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել երեխաների որոնողական աշխատանքներին։ Շուրջ մեկ ժամ տևած որոնումների արդյունքում էկոպարեկների օպերատիվ արձագանքման և հետևողական գործողությունների շնորհիվ երեխաներն անվնաս գտնվել են անտառամերձ տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։