Ուղիղ եթեր
Օրակարգ 41 րոպե առաջ - 20:00 23-10-2026

Կեղծ կտրոններով քաղաքական դիվիդենտներ են հավաքում. Հայկ Բաղդասարյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդման այս թողարկման ընթացքում անդրադարձել ենք հոկտեմբերի 25-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին, նախընտրական զարգացումներին և վարչական ռեսուրսների չարաշահման խնդիրներին։

ՏԻՄ ընտրությունների լարվածությունը.

Ո՞ր համայնքներում է տեղական իշխանության վերաբաշխման պայքարն ստացել համապետական նշանակության լարվածություն, և ինչ սոցիալական ու կյանքային գործոններ են կանգնած դրանց հետևում։

Քարոզարշավի որակն ու գաղափարական դեֆիցիտը.

Ինչո՞ւ են քաղաքական խորքային ծրագրերի փոխարեն առաջ մղվում անձնավորված մրցապայքարն ու լոզունգները։

Վարչական ռեսուրսի կիրառումն ու ճնշումները.

Արդյո՞ք կան համակարգված ներգրավումներ, կեղծ կտրոններ ու ճնշումներ տեղական բյուջետային հիմնարկների աշխատակիցների նկատմամբ։

Մասնակից ուժերի վարքագիծը.

Ինչպես են քաղաքական ուժերը խախտում էթիկայի ու օրենքի սահմանները հանուն քաղաքական դիվիդենդների, և ինչպիսին է իրավապահների արձագանքը:

Տեսանյութ: