ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Robinson R22 ուղղաթիռը բախվել է բլրի լանջին, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Այս մասին տեղական իրավապահներին հղումով հայտնել է «ABC» հեռուստաալիքը:
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է արտակարգ պատահարի փաստը և օդանավում երկու մարդու առկայությունը:
««Robinson R22» ուղղաթիռը բախվել է բլրի լանջին Կալիֆոռնիա նահանգի Տեմեկուլա քաղաքում... Օդանավում եղել է երկու մարդ»,- հայտարարել են գերատեսչությունից: