Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:45 20-11-2026

Փաշինյանը պաշտոնյային անհարիր բառապաշար է օգտագործում․ Թագուհի Թովմասյանը դիմել է ԿԿՀ

«Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է, որ դիմել է ԿԿՀ, պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ․

«Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ընթացքում վերջինիս հասցեին շուրջ յոթ անգամ կրկնեց «եղկելի եք» արտահայտությունը։

Լրագրողի մասնագիտական գործունեության ընթացքում նրա հասցեին վարչապետի կողմից բազմակի նվաստացուցիչ արտահայտությունների հնչեցումը հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների առերևույթ խախտում է, ինչի առնչությամբ դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ արդյոք նրա գործողությունները չեն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 6-ի N 02-Ն որոշմամբ հաստատված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի 2-րդ գլխի 51-րդ կետը պետական պաշտոն զբաղեցնող անձանց ուղղակիորեն պարտավորեցնում է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չխաթարել նրանց իրավունքները և չխոչընդոտել մասնագիտական աշխատանքին:

Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ։ 2025 թվականին էլի դիմել էի նույն Հանձնաժողովին, որտեղ մայիսի 15-ին հարուցված թիվ 07/2025/Վ/Վ վարույթի շրջանակներում ուսումնասիրվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցրած արտահայտությունները՝

Ուշադրության կենտրոնում էին եղել հետևյալ դրվագները․

«Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,

«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:

Վարչապետն ամիսներ անց հայտարարել էր, որ Հանձնաժողովը երկու դրվագով արձանագրել է վարքագծի կանոնների խախտում, և ներողություն էր խնդրել։

Այո՛, օրենքով սահմանված էթիկայի կանոնները պետք է պարտադիր լինեն նաև երկրի վարչապետի համար։ Եւ ամենակարևորը լինեն ուսուցողական ու չկրկնվեն»,- գրել է Թագուհի Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան