Ուղիղ եթեր

Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային հանրությանը

Ներքին 2 տարի առաջ - 12:49 13-01-2023
Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու
հոսանքի մատակարարումը Արցախ․ հրատապ պահանջ-գրություններ եմ հասցեագրել միջազգային հանրությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող։

Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով՝
Ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը հոսանքազրկված է. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար:

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ,

Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքները,

Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և առհասարակ բոլոր մատակարարումներն Արցախ,

Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի, քան 100 կրթական հաստատություններ,

Հազարավոր ընտանիքներ բաժանված են, երեխաները գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել՝ միջանցքը բաց է, կարող են գնալ»:

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
22:13 Հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
20:48 Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
22:25 Սևանում որ լկտիաբար քեֆեր էիք անում, ո՞ւմ փողերով ա կառուցվել. մենք էի՞նք չակերտավոր բարերարը. Կարեն Կարապետյան
21:55 Ծանոթացեք, դուք ձեր «վռչոյին» լավ չէիք ճանաչում. իրականը շատ ավելի վատն է. Ռուբեն Մխիթարյան
23:12 Սյունիքի մարզում գյուղապետը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանացել կնոջ եղբայրը
19:15 Երկրի գլխավոր այսահարը, «խավարի իշխանը»... մեկ բառով՝ ազգի թշնամի. Գուգարաց թեմի առաջնորդ
23:48 Չարիքի իշխանությունը այսօր էլ փորձում է ձերբակալել մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին. «Սրբազան Պայքար»