Ուղիղ եթեր
Ավելին 12 րոպե առաջ - 13:13 19-11-2026

Ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկդարյա պատմությունը՝ վավերագրական ֆիլմում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում ներկայացվել է «Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմը, որը պատմում է հայկական երաժշտարվեստի կարևորագույն կառույցներից մեկի անցած ճանապարհի, ձեռքբերումների և միջազգային ճանաչման մասին։

Ֆիլմում նվագախմբի պատմությունը ներկայացնում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Նվագախմբի հետ իրենց համագործակցության մասին պատմում են նաև աշխարհահռչակ երաժիշտներ Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը, Մարկ Ալբրեխտը, Ավգուստին Հադելիխը և Սերգեյ Խաչատրյանը։

Ֆիլմի ստեղծագործական թիմում ընդգրկված են սցենարի հեղինակ, երաժշտագետ և լրագրող Ռուզաննա Մկրտչյանն ու ռեժիսոր, բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։

Վերջինիս խոսքով՝ նպատակ է եղել ստեղծել ոչ միայն վավերագրական, այլև գեղարվեստական արժեք ունեցող ֆիլմ՝ համադրելով նվագախմբի կատարումները Հայաստանի բնության գեղեցկության և Երևանի յուրահատուկ մթնոլորտի հետ։

Ռուզաննա Մկրտչյանն էլ ընդգծել է, որ ֆիլմը նվագախմբի յուրօրինակ այցեքարտն է, որտեղ համաշխարհային երաժշտարվեստի հայտնի դեմքերն իրենց գնահատականն են տալիս հայկական կոլեկտիվին։

Ֆիլմի հիմնական շեշտը դրված է նաև այսօրվա նվագախմբի վրա՝ ներկայացնելով, թե ինչ նվաճումների է այն հասել մեկ դարի ընթացքում և ինչպես է շարունակում Հայաստանի անունը ներկայացնել աշխարհի հեղինակավոր բեմերում։

Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ նվագախմբի 100-ամյակը պարզապես հոբելյանական տարեթիվ չէ, այլ ազգային ինքնության, մշակութային ժառանգության և անսպառ նվիրումի պատմություն։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ