Ներքին 5 ամիս առաջ - 13:33 31-05-2025

Շիրակի մարզի Խարկով գյուղի մեկդարյա գերեզմանոցը մնացել է բախտի քմահաճույքին

Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով գյուղում է գտնվում մեկ դարյա գերեզմանոցը, որն այսօր մնացել է բախտի քմահաճույքին։ Պատճառն այն է, որ հայկական այս գյուղը դատարկվել է։

Գերեզմանոցում հուղարկավորությունների տարեթվերը տարբեր են` 1930-ականներից մինչև 2000-ականներ։

Oragir.News-ն է եղել սահմանամերձ Խարկով գյուղում։

Նորշեն (Խարկով) գյուղը մոտ 40 կմ հեռու է Գյումրիից։ Գրուղի զարգացումը կդիվերսիֆիկացնի զբոսաշրջային ուղղությունները։ Գյուղը հիմնվել է 1894 թվականին և գտնվում է Ախուրյանի ձախ ափին, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում։