Նոր սահմանադրության ուղերձը մեկն է, որ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր սահմանադրությունը առաջարկում ենք հենել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով։ Մենք պետք է փակենք կոնֆլիկտների էջը, զարգացնենք մեր պետությունը և այն փոխանցենք սերունդներին։ Ի վերջո, նոր Սահմանադրության ընդունումը մի բանի մասին է, և նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջն ընդհանրապես, բոլոր ուղղություններով, և խաղաղությունը դարձնում Հայաստանի անշրջելի ճանապարհը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։