Սպորտ 1 ժամ առաջ - 22:50 10-10-2026

Քրիշտիանու Ռոնալդուն առանց թույլտվության լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և որակազրկվել

Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ավտոմատ կերպով որակազրկման որոշում է կայացրել Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, այն բանից հետո, երբ վերջինս առանց թույլտվության հեռացել է հավաքականի ճամբարից։ Մարզիկի եւ հավաքականի միջեւ կոնֆլիկտ էր առաջացել հավաքականի հոկտեմբերյան հավաքների ժամանակ։

Գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը Ռոնալդուին չի ներառել Ազգերի Լիգայի շրջանակում Նորվեգիայի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում։

Նույնիսկ երկրորդ խաղակեսին, չնայած որ Ռոնալդուն նախապատրաստական վարժանք է արել, որ դուրս գա խաղադաշտ, դա տեղի չի ունեցել։ Հաջորդիվ՝ Դանիայի հետ հանդիպումից առաջ՝ Ժեզուշը հայտարարել է, որ Ռոնալդուի մասնակցությունը կախված կլինի խաղի ընթացքից։

Մարզիկն ակնկալել է, ըստ սպորտային մամուլում տեղ գտած հրապարակումների, որ գլխավոր մարզիչը ներողություն կխնդրի, սակայն դա տեղի չի ունեցել։

Դա իմանալով՝ Ռոնալդուն մեկնել է Կոպենհագենի օդանավակայան։ Ժեզուշն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսը փորձել են համոզել կանգ առնել։ Սակայն մասնավոր ինքնաթիռով մարզիկը մեկնել է Մադրիդ։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են