Ռոբերտ Քոչարյանին արգելել են ստանալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:35 10-10-2026

8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության COP17 գագաթնաժողովին ընդառաջ, հայաստանյան քաղհասարակության դաշտում ձևավորվել է նոր, ինքնատիպ հանրային շարժում։ Ութ կին բնապահպաններ, ովքեր ոլորտում ունեն երկար տարիների փորձառություն, հիմնադրել են «Իմ սիրտը լեռներում է» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նրանց նպատակն է ձևական խոստումների դաշտից անցնել իրական գործողությունների և հայրենի բնության պահպանությունը դարձնել ազգային առաջնահերթություն։

Նախաձեռնության հիմնադիրներից Մարիամ Չախոյանը և Սիլվա Ադամյանը մանրամասներ են ներկայացրել շարժման փիլիսոփայության և առաջիկա անելիքների մասին։

Նախաձեռնության անվանումն ունի խորը հուզական և պատմական արմատներ։ Այն փոխառված է ամերիկահայ մեծանուն հեղինակ Վիլիամ Սարոյանի համանուն պիեսից, որն իր հերթին այն վերցրել էր շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի ստեղծագործությունից։

«Այս անվանումը ծնվել է հայրենիքից տեղահանված ժողովրդի ցավից, և Սարոյանն այն օգտագործել է՝ ներկայացնելով նաև հայի ճակատագիրը»,- նշում են հիմնադիրները։ Նրանց ձևակերպմամբ՝ քանի որ Հայաստանը լեռնաշխարհ է, լեռների շեշտադրմամբ կանայք ցանկանում են ցույց տալ իրենց բացարձակ հոգատարությունը հայրենի հողի ու բնության հանդեպ։

Նախաձեռնության առաջնային նպատակը 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 բնապահպանական գագաթնաժողովին ակտիվ մասնակցությունն է։ Թեև COP-ը միջազգային հարթակ է, որտեղ ավանդաբար քննարկվում են համաշխարհային մակրո-խնդիրներ՝ կլիմայի փոփոխություն, օվկիանոսների աղտոտում և սառցադաշտերի հալոցք, հայ կին բնապահպանները վստահ են՝ հյուրընկալող երկիրը պետք է բարձրաձայնի սեփական էկոլոգիական ճգնաժամերի մասին։

Շարժման մասնակիցներն ընդգծում են, որ աշխարհում բնապահպանական պայքարի առաջամարտիկները հաճախ հենց կանայք են, ովքեր հանդես են գալիս որպես «բնապահպան մայրեր»՝ մտահոգ իրենց երեխաների ապագա առողջ միջավայրով։

Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը շեշտում է, որ իրենց առաքելությունը չի ավարտվելու COP17-ի փակման արարողությամբ։ Նրանք ստանձնում են երկարաժամկետ վերահսկողի դերակատարում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
21:46 Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»