Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։30-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 14 շենքի դիմաց բախվել են 33-ամյա Աղվան Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Վաչե Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աղվան Փ․-ի ուղևորներ 1,5-ամյա Կ․ Փ․-ն և 24-ամյա Սուսաննա Պ․-ն տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: