87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 53 րոպե առաջ - 21:54 23-11-2026

Երևանում քննարկվել են Հայաստան–Թուրքիա փորձնական տրանսպորտային երթուղիների գործարկման հնարավորությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև տրանսպորտային կապերի զարգացման, փորձնական երթուղիների գործարկման հնարավորություններն ու առկա խոչընդոտները քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևանում կայացած կլոր սեղանի ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին և փորձագետներին համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է Հայաստանի տրանսպորտի ոլորտի գործատուների ճյուղային միության նախագահ Իրինա Բելուբեկյանը։ Նա անդրադարձել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին։

«Քննարկման առանցքում են եղել տրանսպորտային երթուղիների մոդելավորումը, պիլոտային երթուղիների գործարկման, գործընկերային համագործակցության հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնակիցները քննարկել են նաև ոլորտի առաջնահերթությունները, առկա խոչընդոտներն ու հետազոտության արդյունքները գործնական քայլերի վերածելու ուղիները։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ նման քննարկումները կարևոր են մասնագիտական երկխոսության և գործնական արդյունքների հասնելու համար։

«Դրանք կարող են նպաստել Հայաստան–Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, միջսահմանային կապերի ամրապնդմանն ու գործարար համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։