Ներքին 1 տարի առաջ - 10:56 14-06-2025

Կապանում բախվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Ուրալ»-ը և «Suzuki»-ն․ 2 վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com

Հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 316 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վարդան Ա․-ի վարած «Ուրալ 4320» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Suzuki»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 7-ամյա Ն․ Ա․-ն և 38-ամյա Գոհար Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Ուրալ 4320»-ը հաշվառված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին