Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:52 04-10-2026

Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ պետբյուջեի միլիոնավոր դրամներով ինքնապարգևատրվում

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Աղքատների դիմումները մերժում են, իրենք պետբյուջեի միլիոնավոր դրամներով՝ ինքնապարգևատրվում

Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համար 2026թ․-ի պետական բյուջեով նախատեսված է 42 միլիոն 515 հազար 900դրամ, իսկ աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար՝ 23 միլիոն 36 հազար 500 դրամ։ 2026 թվականին մարզի սոցիալապես անապահովներին մարզպետի աշխատակազմի միջոցով պետբյուջեից տրվող ֆինանսական աջակցության համար նախատեսված է 59 միլիոն 833 հազար 800 դրամ:

Ստացվում է, որ մարզպետի աշխատակազմի 66 աշխատակիցները՝ պետական և քաղաքացիական ծառայողները, ովքեր համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, աշխատավարձից զատ այս տարի պետբյուջեից ստացել ու ստանալու են 65 միլիոն 883 հազար 400 դրամ պարգևավճար, իսկ մարզի սոցիալապես անապահովներին տրվել ու տրվելու է ընդամենը 59 միլիոն 833 հազար 800 դրամ դրամ ֆինանսական օգնություն։

Մարզպետի աշխատակազմին հարցում եմ արել «Սեպտեմբերի 11-ի դրությամբ, 2026թվականի ընթացիկ ժամանակաընթացքում մարզի սոցիալապես անապահովներից, դրամական օգնության համար Տավուշի մարզպետի աշխատակազմում քանի՞ դիմում է եղել, դրանից քանի՞սն է է մերժվել, որո՞նք են եղել մերժման պատճառները»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Սույն թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ մարզպետի աշխատակազմ դիմել է 479 քաղաքացի։ Դրամական օգունթյան դիմումներից մերժվել է 41 քաղաքացու։

Մերժումների պատճառներն են՝ նույն քաղաքացու կողմից հաճախակի դիմում ներկայացնելը, նայած կարգավիճակին՝ ընտանեկան նպաստ ստանալը, մարզպետարանի իրավասությունից դուրս՝ ոչ սոցիալական ու հրատապության խնդիրների լուծման, ուսման վճարների համար դիմելը և այլ իրավիճակների դեպքում»։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան