Ներքին 58 րոպե առաջ - 09:00 25-09-2026

Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին

Գլխավոր դատախազությունը ՊԵԿ նախկին մաքսասակագնային կարգավորումների բաժնի պետ Կարեն Գասպարյանից և նրան փոխկապակցված յոթ անձից ապօրինի ծագման գույքային պահանջ է ներկայացրել։

Գործը գտնվում է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի վարույթում։

Կարեն Գասպարյանը Գագիկ Խաչատրյանի վստահելի անձանցից մեկն էր։

Պետական ռեգիստրի նախկին աշխատակից Գասպարյանը ՊԵԿ տեղափոխվելուց հետո հայտարարագրել էր հարյուր հազարավոր ԱՄՆ դոլարներ, բազմաթիվ թանկարժեք հավաքածուներ։

Կարեն Գասպարյանը նաև Խաչատրյանի որդիների հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։

Նա այս պահին ղեկավարում է խոշորագույն «Էկոֆրուտ» ՍՊԸ֊ն ինչպես նաև Հանրապետություն-Բյուզանդ խաչմերուկի «Դը Իտալիան» սրճարանը, որը փաստաթղթերով պատկանում է կնոջը և աներորդուն։

Ամենից շատ դիտված