Միտք 4 տարի առաջ - 17:38 29-04-2022

Քավորակռիվ. ի՞նչ կփոխվի, եթե քավոր կանգնի ՌԴ-ն 

Հանրային խոսույթում սրվում է մի հարց. ո՞վ ես դու, «թրքացման դեմ պայքարո՞ղ», թե՞ «թրքացման ջատագով»։ Առանցքային թեման թրքացման վտանգն է։ Եթե դու փորձում ես ապացուցել, որ թրքացման վտանգ կա, վախենում վերահաս թրքացումից և ցույց անում վերահաս թրքացման դեմ, ապա «թրքացման դեմ պայքարող» ես։ Իսկ եթե չես տեսնում, չես կարևորում թրքացման վտանգը, խոսում են հայ-ադրբեջանական խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ապա ասում են, որ «թրքացման ջատագով» ես։

«Թրքացման դեմ պայքարողը» համոզված է, որ Թուրքիան, Ռուսաստանը և նրանց վերաբերմունքը հայերի և Հայաստանի հանդեպ չեն փոխվել։ Սակայն «թրքացման դեմ պայքարողը» ՌԴ-ի հետ ավելի խորը հարաբերությունների ջատագով է։ «Թրքացման դեմ պայքարողը» ընդգծում է, որ թրքացման դեմ պայքարի հիմնական առարկան հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մշակվող պայմանագրերն են, որոնցով նախատեսվում է՝ մտադիր են թրքացնել հայերին և Հայաստանը։ Իրականում շատ քիչ թվով մարդկանց է հայտնի, թե մշակման որ փուլում են միջազգային այդ փաստաթղթերը։ Բանակցվող նյութը գաղտնի է։ Հայտնի է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների քավորը Եվրոպան է, իսկ հայ-թուրքական բանակցությունների քավորը ԱՄՆ-ն է։ Այսինքն՝ այս բանակցությունները վարվում են Արևմուտքի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հետաքրքրությունների ծիրում։

Հարկ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք։ Թրքացման դեմ ցույցերի մասնակից քաղաքական գործիչներն իրենց պաշտոնավարման և ընդդիմադիր գործունեության ժամանակ հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրեր ստորագրելուն կողմ են։

Եթե բանակցություններից հայտնի են միայն քավորների անունները, և եթե թրքացման դեմ պայքարողները կարևորում են հայ-ռուսական կապերի խորացումը, ապա կարելի է ենթադրել, որ թրքացման դեմ պայքարի թիրախում քավորի փոփոխության հարցն է, պատկերավոր ասած՝ քավորակռիվ է։ Եվ թրքացման դեմ պայքարի հաջողության պարագայում ՀՀ-ն կարող է առաջարկել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների քավոր կարգվի միայն ՌԴ-ն, որ հայ-թուրք-ադրբեջանական պայմանագրերում բավարարվեն ռուսական տարածաշրջանային շահերը։ Այսինքն՝ եթե հայ-ադրբեջանական և հայ-թուրքական պայմանագրերը ստորագրվեն ՌԴ քավորությամբ, ինչպես 1921-ին Կարսում, ապա թրքացման դեմ պայքարը կավարտվի հաղթանակով, որից հետո թուրքերի դեմ խոսողը կպատժվի, ինչպես Երվանդ Քոչարը, ով խորհրդային բանտում նստեց 2 տարի 2 ամիս՝ Սասունցի Դավթի գիպսե արձանի սուրը Թուրքիայի դեմ ուղղելու մեղադրանքով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից