Ուղիղ եթեր
Բոլորն իրար քավոր-սանիկ էին. ինչու են Վարդապետյանին ամեն գնով փորձում դատախազությունում դիմադրել
copy image url

Բոլորն իրար քավոր-սանիկ էին. ինչու են Վարդապետյանին ամեն գնով փորձում դատախազությունում դիմադրել

Ներքին 2 տարի առաջ - 17:07 20-11-2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու դատախազ է հանել, մեկին նկատողություն տվել։ Թե ո՞րն է պատճառը՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, իր մոտիվացիան չգիտեմ, ու չունեմ, որովհետև պատկերացում անգամ չունեմ, թե տիկին Վարդապետյանն ի՞նչ է մտածում, բայց այն, որ համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի, դրանում ոչ մի խոսք ու կասկած չունեմ։ Ամբողջ խնդիրն այն է, թե որքանո՞վ է դա ամբողջ տրամաբանության մեջ տեղավորվում, որովհետև դա չպետք է դրսևորվի տարրական վերաբերմունքով․ քեզ սիրում եմ՝ պահում եմ, քեզ չեմ սիրում՝ հանում եմ։

Բացի այն, որ այդ համակարգը լուրջ զտման, կադրային ջարդի կարիք ունի, դա ես գիտեմ, ես նաև գիտեմ, որ դատախազության ներսում լուրջ դիմադրություն կա, Վարդապետյանին ամեն գնով փորձում են դիմադրել, չաշխատել, պարտականությունները չանել, դա իրականում սպասելի էր, որովհետև կին դատախազն իրենց տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Իրենք սովոր են տղամարդկանց հետ աշխատեն, որովհետև բոլորն իրար քավոր-սանիկ էին, կամ այլ բնույթի հարաբերությունների մեջ էին, ինչը Վարդապետյանի դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել՝ խմել, գնալ սաունաներ, այս տրամաբանության մեջ կոտրվում է դա ու բացի դրանից, կան գործեր, որ հին պայմանավորվածությունները կան, ու ես միշտ եմ ասել, որ մեղքը միայն դատարանների մեջ չի, այլ շատ գործերի տապալման մեղավորությունը քննչական մարմինների վրա է, հետո վերահսկող դատախազների վրա, որոնք կարողանում էին ամեն ջանք գործադրեին, որպեսզի քրեական գործերը տապալվեն, հետևաբար պայմանավորվածությունները սկսել են չգործել ու կարիք կա դիմադրույթուն ցույց տալու։ Այնպես չի, որ բարի նպատակներով են դիմադրում, իրենք էլ իրենց նպատակներն ունեն, կապրենք, կտեսնենք։

Վարդապետյանն առանձնապես նախկինում ոչ մի բանով աչքի չի ընկել, որ հույս դնես, որ լուրջ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Ռուբեն Հայրապետյանի հարցով այդ գործը, որ աչքի ընկավ, եթե դրա մասին խոսելու լինենք, ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, վարչապետին կից ստեղծված հանձնաժողովի կազմում Վարդապետյանը դրական առումով լավ ու խորքային աշխատանքն է կատարել թիմի կազմում, բայց խնդիրն այն է, որ այդ բոլոր գործերը գալիս ու տապալվում են արդեն դատախազության մակարդակով։

Այսինքն՝ լինելով գլխավոր դատախազ ու աչքի ընկնելով լավ գործով՝ դրական իմաստով, հիմա ունենալով լծակներ ու պարտականություն, մարդը մի բան չի անում այդ գործերի՝ առաջ տանելու համար։ Այնպես որ, դժվարանում եմ իշխանությունների տրամաբանությունը մասնակի, իրավիճակային ու դետալային փոփոխությունները ներկայացնել որպես բարեփոխում»։

Զրուցեցինք նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Անընդհատը ի՞նչ է նշանակում։ Դուք գտնում եք, որ դատախզներն անփոխարինելի՞ են, քանի՞ դատախազ կա Հայաստանում, երկուսին հանել են, քանիսի՞ց երկուսին, դուք այդ համոզմունքն ունե՞ք, կադրերը չեն կարող հավերժ լինել, բայց դուք ասում եք՝ անընդհատ, բայց ձեր նշած թիվը կազմում է 0,00001 տոկոսը, չի կազմում ընդհանուր թվի։

Եթե դուք ասեիք քսան կամ երեսուն տոկոսը ընդհանուր թվի՝ ուրիշ բան, նախկինում փոփոխություններ չե՞ն եղել։ Գնահատականներ եք տալիս, որը ոչ մի հիմք չունի»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից