Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:01 19-04-2025

Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայասաթ 1»-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար։

Հիշենք «Հայասաթ 1»-ի մասին.

«Հայասաթ-1»-ը Հայաստանի առաջին՝ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Այն նախագծվել և կառուցվել է Հայաստանում՝ «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն (CSIE) հիմնադրամների համագործակցությամբ։

«Հայասաթ 1»-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50 հազար ԱՄՆ դոլարի արժեքը։

Թռիչքից ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերները չենք ստանա։ Բայց ՔՊ-ն դա մատուցում էր իբրև դարի հաղթանակ, Ադրբեջանի դեմ լուրջ գործիք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հայասաթ 1»-ը դարձել է պատուհաս Հայաստանի և Կառավարության համար։

Բանն այն է, որ ըստ տեղեկությունների, արբանյակի թռիչքի առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունում վարույթ կա փողերի լվացման և/կամ չարաշահումների վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր Դատախազություն՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ վարույթ կա հարուցված «Հայասաթ-1» արբանյակի կապակցությամբ, ենթադրյալ փողերի լվացման գործում ինչ մանրամասներ են հայտնի դարձել, այժմ որ փուլում է քրեական գործը, գործում ովքեր կան ներգրավված և ինչպիսի փաստական տվյալներ են հայտնի։

Սակայն բազմաթիվ այս հարցերին Դատախազությունից պատասխանել էին՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը ենթադրում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Ստացվում է, որ իշխանությունները փորձում են գաղտնիքի անվան տակ կարևորագույն տեղեկությունները թաքցնել հասարակությունից, ծածկադմփոց անել գործը՝ հնարավորինս աննկատ։

Մինչդեռ տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ արբանյակը տիեզերք ուղարկելու ողջ ծախսը շուրջ 6 մլն դոլար է կազմում, որի վերաբերյալ ևս հարցումներ ենք կատարել, սակայն պատասխաններ դեռ Կառավարությունից չունենք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
16:08 Նա միակն է. 2-րդ անգամ ամուսնացած Ալեքսանդր Բաբասյանը նոր կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել