Ներքին 3 տարի առաջ - 17:27 23-05-2023

Գարիկ Սարգսյանը քավոր Փաշինյանից ճշտե՞լ է Տիգրանաշենի հանձման կոնկրետ օրը

Արարատի նախկին մարզպետ, այժմ Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, հանրությանն առավելապես հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը 2 տարի առաջ՝ 2021 թվականի հունվարի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ընդդիմության ահազանգերին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանից տարածքներ զիջել, այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին, գրել էր․

«Ցավի ու կորստի քաղաքական կապիտալիզացիայի շրջանակներում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական հիմարությունն է բստրել, հիմա էլ պնդում է, թե Քյարքին տալիս են, Սյունիք գնալ չի լինելու։ Իհարկե, մարդկանց ամենօրյա ռեժիմով խաբելու, վախի ու տեռորի մթնոլորտում պահելու համար Բագրատյանն ու մնացած 16-ը ոչնչի, անգամ բացահայտ ստի առաջ կանգ չեն առել և կանգ չեն առնելու, բայց ես վստահ եմ, որ նրանց գործողությունները ինչպես հարկն է գնահատում են մեր քաղաքացիները։

Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում։

Հ.Գ. «Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։

Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու։ Չնայած իրենց հետ նույնիսկ մատաղ ուտելու չարժե գնալ»։



Գարիկ Սարգսյանի այս գրառումից շուրջ 2,5 տարի անց՝ մայիսի 22-ին, նույն Գարիկ Սարգսյանի քավորը՝ Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ են ներառվում Արցախը և Հայաստանի տարածքում գտնվող այսպես կոչված անկլավները, այդ թվում՝ Տիգրանաշենը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Գարիկ Սարգսյանի հետ, հարցնել՝ արդյոք հետևե՞լ է Փաշինյանի երեկվա ասուլիսին, լսե՞լ է, որ Տիգրանաշենը պատրաստվում է տալ թշնամուն, և ամենակարևորը՝ քավորից ճշտե՞լ է Տիգրանաշենի հանձման կոնկրետ օրը, արդյոք դրա հաջորդ օրը ՔՊ-ականներով Նիկոլ Փաշինյանի քավորությամբ գնալո՞ւ են Տիգրանաշեն՝ խաշ ուտելու։

Ցավոք, Գարիկ Սարգսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, անջատեց հեռախոսը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան