Երևան +21°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:07 10-08-2021

ՔՊ-ական Արփի Դավոյանի՝ պաշտոն ստանալու մեծ ցանկությունը չընդունվեց․ թիմը նախընտրել է Փաշինյանի քավոր Ղալումյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որևէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որևէ հանձնաժողովի նախագահ: Ըստ մեր տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, և մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը:

Ավելին՝ թիմում չեն ընդունել նաև հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս խմբակցության փակ քննարկումների ժամանակ ամեն ինչ արել է, որ դառնա գոնե Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահ, որը, սակայն, տվել են Վահե Ղալումյանին:

Այսինքն՝ Արփի Դավոյանը առաջադրվել է ներքին քվեարկության ժամանակ այդ պաշտոնում, սակայն թիմը նախընտրել է ձայն տալ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։