Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 21:20 21-08-2026

Հայաստանը ռուսական գազին փոխարինող է փնտրում. Deutsche Welle

Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին Հայաստանն ընդլայնում է Իրանի հետ ունեցախ էներգետիկ համագործակցությունը։ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը և ենթակառուցվածքների նկատմամբ «Գազպրոմի» վերահսկողությունը էներգետիկ անկախացման ուղին դարձնում են շատ ավելի բարդ, քան թվում է։ Այս մասին գրում է Deutsche Welle-ը։

Հուլիսի վերջին Հայաստանն ու Իրանը պայմանավորվեցին ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» երկարամյա ծրագիրը։ Հայաստանի էներգետիկ ոլորտում ռուսական գազը գերիշխում է (շուրջ 84%), իսկ իրանականը փոքր բաժին ունի (15–16%), փոխանցում է DW-ն։ Այս քայլով Երևանը փորձում է այլընտրանք գտնել ռուսական վառելիքին։ Սակայն Իրանի հետ համագործակցող երկրների դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի նոր սպառնալիքները կարող են վտանգել Հայաստանի ծրագրերը։ Այս աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին հարց է առաջանում․ արդյո՞ք իրանական գազը կարող է իրական այլընտրանք դառնալ ռուսական մենաշնորհին։

Այս հարցը հատկապես սուր է դառնում Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցման, ինչպես նաև գազի մատակարարման պայմանները վերանայելու մասին Ռուսաստանի զգուշացումների ֆոնին։ Ռուս պաշտոնյաներն արդեն հասկացրել են, որ 2013 թվականին համաձայնեցված արտոնյալ գները հավերժ չեն և կարող են բարձրանալ։ Մայիսի վերջին Հայաստանը պաշտոնապես հաստատեց, որ Ռուսաստանից նամակ է ստացել, որտեղ նշվում է 2013-ի համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու հնարավորության մասին (որը վերաբերում է գազին, նավթամթերքին և չմշակված ալմաստներին)։

Էներգետիկ անկախության հասնելու Երևանի ձգտումը տեղավորվում է տարբեր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչև պաշտպանություն, գործընկերների շրջանակն ընդլայնելու իշխանությունների վարած քաղաքականության մեջ։ Այնուամենայնիվ, Իրանի ընտրությունը հարցեր է առաջացնում շատ փորձագետների մոտ։ Իրանը գտնվում է միջազգային խիստ պատժամիջոցների տակ, ինչը տեսականորեն կարող է խոչընդոտել ենթակառուցվածքային խոշոր ներդրումներին։ Չնայած դրան՝ Հայաստանում այս հարցում պրագմատիկ դիրքորոշում ունի։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը