Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 21:30 15-11-2023

Ինչպես է Ուկրաինան մեծացնում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Deutsche Welle

Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինիա ներխուժման պահից անօդաչու թռչող սարքերը դարձել են ռազմական գործողությունների անբաժանելի մասը։ Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը, ուկրաինական խոշոր և փոքր ձեռնարկատիրությունները սկսել են անօդաչու թռչող սարքերի սեփական մշակումները։

Հաղորդվում է, որ ամենատարածված հետախուզական անօդաչու թռչող սարքերից մեկը՝ SHARK-ը, ներկայացվել է հանրությանը 2022 հոկտեմբերին, որը կարող է թռչել 80 կիլոմետր՝ կապի ապահովման միջոցով։ Ավելին Ukrspecsystems մասնավոր արտադրող ընկերության ներկայացուցիչները մեկնարկել են նոր զարգացման թռիչքային փորձարկումները։

«Սկաետոն» մասնավոր ավիացիոն-արտադրական ընկերության արտադրամասը չի դադարեցնում աշխատանքը նույնիսկ գիշերը: Ձեռնարկության համար ամենամեծ խնդիրը մարդկային կյանքերի անվտանգության ապահովումն է։ Անօդաչու թռչող սարքը հետախուզություն է իրականացնում հակառակորդի տարածքում, որը կարող է թռչել 100-120 կիլոմետր՝ կապի ապահովման միջոցով։

«Սկաետոն» ընկերության տնօրեն Անդրեյ Ֆիալկովսկին նշել է, որ ձեռնարկության մշակումներն ավելի օպերատիվ են դարձել. «Այն, ինչ մենք կարող էինք մշակել մեկ տարվա ընթացքում, 2022 թվականից սկսած կարող ենք իրագործել մի քանի շաբաթվա ընթացքում»։

Ուկրաինայում արտադրվող հետախուզականանօդաչու թռչող սարքերի շարքին է դասվում նաև «Furia», «Valkira», «PD-2» համալիրները։

Փորձագետներն ուշադրություն են դարձնում «Pegas» ԱԹՍ-ների շարքին, «Bucefalus» և «Kajan» համալիրներին։ Այս ԱԹՍ-ները բարեգործական հիմնադրամների կողմից գնվում են Ուկրաինայի զինված ուժերի համար: Ուկրաինայում գործում էր նաև «Beaver» անօդաչու թռչող սարքը, որի հեռահարությունը, ըստ ԶԼՄ-ների, կարող է հասնել 1000 կմ-ի, չնայած դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա:

Ավիացիայի պետական թանգարանի առաջատար գիտաշխատող և ավիացիոն փորձագետ Վալերի Ռոմանենկոն անօդաչու թռչող սարքերը համարում է Ուկրաինայի թույլ կողմը և համոզված է, որ ԱԹՍ-ների արտադրության ծավալը Ուկրաինայում պետք է մեծացվի։ Վալերի Ռոմանենկոնի կարծիքով՝ Ուկրաինայում արտադրվող դրոնների քանակը հնարավոր կլիներ ավելացնել, եթե անօդաչու թռչող սարքերի տարբեր արտադրողներ միավորվեին և օգտագործեին նմանատիպ բաղադրիչներ:

«Մեզ դեռ չի հաջողվում մեկ-երկու անօդաչու թռչող սարք ընտրել և թողարկել։ Ռադիոէլեկտրոնային բաղադրիչները, շարժիչները և անօդաչու թռչող սարքերի այլ սարքավորումները տարբերվում են միմյանցից, այդ իսկ պատճառով ի վիճակի չենք արտադրել այնքան քանակությամբ, որքան արտադրում են ռուսները»,- հավելել է Ռոմանենկոն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի