Ներքին 1 ամիս առաջ - 19:47 21-08-2026

Բռնապետության դիմաց, երբ իրական ուժ է կանգնում, իրենք պարտվում են․ Նաիրի Հոխիկյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ընդդիմադիր հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը դատարանի բակում էր՝ Ավետիք Չալաբյանի դատավարությանն ու դատարանի կայացրած որոշմանը հետևելու համար։ Դատարանի որոշումից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ, հաշվի առնելով Հայաստանում արդարադատության ոլորտում ստեղծված իրավիճակը, նման որոշում չէր սպասում։

«Իհարկե, անակնկալ էր այսպիսի որոշումը։ Սա նաև փաստաբանների արդյունավետ աշխատանքի և Ավետիք Չալաբյանի բարեխիղճ, պարկեշտ պահվածքի շնորհիվ էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հոխիկյանը։

Նրա խոսքով՝ մեղադրող կողմը բավարար իրավական հիմքեր չի ներկայացրել Չալաբյանին կալանքի տակ պահելու համար։

Հոխիկյանի գնահատմամբ՝ Չալաբյանի ազատ արձակումը պետք է դիտարկել Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների ավելի լայն համատեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստանում, իր գնահատմամբ, ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում։

«Հայաստանում հիմա համատարած քաղաքական հալածանքներ են ընթանում արմատական ընդդիմության նկատմամբ։ Այն առումով, որ իշխանությունները պատրաստվում են ավելի մեծ, այսպես ասած, հակահայկական գործողությունների՝ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ ադրբեջանական պահանջների ընդունման, և՛ նոր տարածքների հանձման, և՛ բազմաթիվ հակապետական, հակահայկական, բռնապետական գործողությունների գնալու»,- ասաց Հոխիկյանը։

Նա պնդեց, որ իշխանության նպատակներից մեկը, իր գնահատմամբ, ազգային ընդդիմության թուլացումն է։

Միաժամանակ Հոխիկյանը կարծում է, որ իշխանության ուժային հնարավորությունները սահմանափակ են, իսկ ճշմարտության և արդարության դեմ երկարաժամկետ պայքարել հնարավոր չէ։

«Իրենք կարողանում են բռնապետեր լինել, բայց իրենք ուժեղ չեն։ Հետևաբար, երբ որ բռնապետության դիմաց իրական արդարադատություն և իրական ուժ է կանգնում, արդեն իրենք պարտվում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը

Ձեզ գուցե հետաքրքրի