Ներքին 5 տարի առաջ - 19:09 02-09-2021

Առուշ Առուշանյանին և Մենուա Հովսեփյանին մեկուսացրել են, որ Հոկտեմբերի 17 -ի ընտրություններին իրենց մանկլավիկներից մեկին դնեն․ Նաիրի Հոխիկյան

Միայն հոկտեմբերի 17-ից հետո Առուշ Առուշանյանը կհայտնվի ազատության մեջ: Սա քաղաքական վենդետա է, որպեսզի Սյունիքի մարզում եւս այսօրվա քաղաքական իշխանությունը, ՔՊ-ն իր ձեռքը վերցնի քաղաքական պոստերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առուշ Առուշանյանին աջակցության հասարակական նախաձեռնության անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Առուշ Առուշանյանին եւ Սյունիքի մյուս համայնքապետերին ձերբակալելուց մոտ մեկ ամիս անց որոշում կայացվեց, որ հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Գորիս քաղաքում։ Կարծում եմ՝ Առուշ Առուշանյանի և նաև Մենուա Հովսեփյանի մեկուսացումը կոնկրետ թիրախավորված է, որպեսզի Առուշը չկարողանա մասնակցել նախընտրական քարոզչությանը, չկարողանան թեկնածություն դնել, իսկ դնելու դեպքում չկարողանան համապատասխան ձայներ հավաքել»,-ասաց նա:

Նաիրի Հոխիկյանն ընդգծեց, որ Սյունիքի համայնքապետերին ազատությունից զրկելով՝ փորձեցին ծնկի բերել, բայց չկարողացան. «Հոկտեմբերի 17-ին կլինի ընտրություն, իրենց մանկլավիկներից մեկին կդնեն Գորիսի ղեկավար եւ այսքանով հարցը կհամարեն փակված»,-շեշտեց նա։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորված են։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Իսկ փոխաքաղքապետ Մենուա Հովեփյանը մեղադրվում է մեղադրվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար, ինչպես նաև ընտրական գործընթացում քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու, քարոզչությանը մասնակցելուն կամ կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար։ Նրանք իրենց առաջդրված մեղադրանքները չեն ընդունում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին