Ներքին 1 ամիս առաջ - 16:51 21-08-2026

Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կթվայնացվի. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման և իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ, որոնք ուղղված են լինելու նախագծերի փորձաքննության և որակի բարելավմանը, գնագոյացման նոր քաղաքականության ընդունմանը, շինարարական, կառուցապատող ընկերությունների վարկանիշավորմանը, շենքերի միջազգային հավաստագրման համակարգերի կիրառության խրախուսմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման ինստիտուտի զարգացմանը:

Ընդգծվել է, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է գործընթացի բոլոր մասնակիցների մեկտեղում մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումների առցանց իրականացում, աշխատանքների արձանագրում իրական ժամանակում, տեղեկատվության առցանց հասանելիություն վերահսկող մարմինների համար, գործընթացների թափանցիկության և վերահսկելիության ապահովում, շինարարության որակի բարելավում:

Այս համատեքստում, ծավալվել է քննարկում շինարարական ծրագրերի կառավարման և տեխնիկական հսկողություն իրականացնող համակարգի ներդրման, մասշտաբայնության, շահագործման և սպասարկման վերաբերյալ:
Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման և վերահսկողության բարձրացմանն ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը և հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը