Ներքին 3 տարի առաջ - 16:29 21-02-2023

Գորիս-Կապան ճանապարհին թշնամու հսկողությունը ինքնիշխանության խախտո՞ւմ է. Արծվիկ Մինասյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շարունակեց գործընկերոջ հարցադրումը՝ ո՞ր կարգավորումների մասին է խոսքը․ «ՀՀ անկախության հռչակագիրը սահմանում է Արցախի ինքնորոշման իրավունքը և այն, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Հարց է առաջանում՝ այն տարածքները, որոնք հիմա թշնամուն են անցել, այդ դեպքերը համարվո՞ւմ են ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ։ Քրեական գործեր հարուցվելո՞ւ են։ Կամ, գուցե հիմա կա՞ն հարուցված։ Ալիևը ներգրավվա՞ծ է որպես մեղադրյալ։ Կամ, երբ որևէ մեկը քարոզում է միանալ այլ կամ այն միջազգային կառույցին, դա ինքնիշխանության դեմ ուղղված գործողությո՞ւն է»։ Վարդան Բալյանը պատասխանեց․ «Քրեական գործերի հետ կապված տեղեկատվություն չունեմ, չեմ կարող ասել։ Միություններին անդամագրվելը կարող է լինել հանրաքվեներով, որը բռնի ուժի կիրառում չի ենթադրում։ Իսկ մեր նախագիծն այն մասին է, որ բռնի ուժի կիրառման կամ նման այլ դեպքերում պետք է լինի։ Ուստի ձեր ասածը սրան չի վերաբերում»։

Արծվիկ Մինասյանը պնդեց, որ նախագիծը որոշակիություն չունի, այդ պատճառով հետագայում որևէ մեկը մի բան կասի և կարդարանա, թե ինքը չգիտեր, որ դա ինքնիշխանության դեմ է ուղղված․ «Ուստի պետք է որոշակիացնել։ Առաջարկում եմ որոշակիության սկզբունքը մասնագիտական քննարկումների ենթարկել։ Տարածքային ամբողջականությունն է սխալ ներկայացվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ո՞րն է մեր տարածքային ամբողջականությունը։ Կամ, այն տարածքները, որտեղ ՀՀ-ի իրավազորությունն ու ինքնիշխանությունն են գործում, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը, հիմա չի գործում։ Դա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտո՞ւմ է, թե ոչ։ Կարիք չեք տեսնո՞ւմ հստակեցման։ Սա է իմ ասածը»։

Արդարադատության փոխնախարարն էլ նշեց, որ այս պահին ավելացնելու բան չունի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը