2014 թվականից ի վեր, և հատկապես լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո, Ռուսաստանը գերի է վերցրել առնվազն 1878 ուկրաինացի քաղաքացիական անձանց, որոնցից 223-ը կանայք են, ովքեր խոշտանգումների են ենթարկվում և պահվում անմարդկային պայմաններում։
Ինչպես հայտնում է Meduza-ն, ի տարբերություն ռազմագերիների՝ քաղաքացիական պատանդները փոխանակման միջոցով ազատ արձակվելու գրեթե ոչ մի հույս չունեն, քանի որ զինվորականները քաղաքացիական անձանց հետ չեն փոխանակվում, ինչի մասին վկայում է նաև The New Yorker-ի հոդվածը Ռոստովի թիվ 1 նախնական կալանքի կենտրոնի նույն խցում հայտնված ուկրաինացի կանանց մասին. մինչ բանակի հետ կապ ունեցող կանայք փոխանակվել են, քաղաքացիական անձինք շարունակում են մնալ անազատության մեջ։
Թամարա Քալանթարյան