Արտաքին 3 ամիս առաջ - 18:43 09-08-2026

Իրանի նախագահը գերագույն առաջնորդի հետ քննարկել է երկրի իրավիճակը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հանրապետության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի հետ՝ իր նախագահության երրորդ տարվա մեկնարկի կապակցությամբ, հայտնում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկրի ներքին իրավիճակն ու հիմնական խնդիրները, մասնավորապես՝ բնակչության կարիքների ապահովման և նրա նյութական վիճակի բարելավման հարցերը։

Առանձին ուշադրություն է դարձվել պատերազմի պայմաններում առկա իրավիճակին և դրա զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ռազմական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին։

Փեզեշքիանն ու Խամենեին նաև քննարկել են անհրաժեշտ ռեսուրսների ապահովման և ծախսերի կառավարման հարցերը ազգային արժույթի, արտարժույթի և էներգետիկայի հետ կապված ոլորտներում, ինչպես նաև Իրանի տնտեսական փոխգործակցությունն այլ երկրների հետ։

Փեզեշքիանը նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հուլիսի 28-ին։ Նրա նախագահության առաջին երկու տարիներին Իրանում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնք Թեհրանը կապում է օտարերկրյա միջամտության հետ։ Բացի այդ, այդ ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը երկու անգամ հարձակվել են Իրանի վրա։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում