Ներքին 2 ամիս առաջ - 12:00 09-08-2026

Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործի վերամակագրում դեռևս տեղի չի ունեցել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործը։ Գրում է «Փաստինֆո»-ն:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միայն երկու դատավոր կա, ում կարող է մակագրվել գործը։ Նրանցից մեկը դատավոր Սերժ Ռուշանյանն է, մյուսը՝ Արման Բաբախանյանը։ Խնդիրն այն է, որ այժմ քրեակահ գործեր քննող դատավորների հիմնական մասն արձակուրդում է գտնվում, ընտրությունն այս երկու դատավորի միջև է։

Ի դեպ, հետաքրքիր է, որ դատական իշխանության պաշտոնական էջում, որտեղ ներառված են դատավորների արձակուրդների ժամանակացույցը, բացակայում են Արմավիրի դատավորների արձակուրդի մասին տվյալները, չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից ետ կանչել՝ մակագրելու գործը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա