Դերասան Կարո Հովհաննիսյանն ու նրա կինը՝ Սիրանուշ Երիկյանը, պարզել են իրենց առաջնեկի սեռը։ Զույգը ուրախալի լուրով կիսվել է ինստագրամյան էջում՝ հրապարակելով հատուկ տեսանյութ։
Տեսանյութից պարզ է դարձել, որ Կարոն և Սիրանուշը դուստր են ունենալու։ Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է բազմաթիվ շնորհավորանքների և ջերմ մաղթանքների։
Հիշեցնենք, որ Կարո Հովհաննիսյանը վերջին շրջանում նկարահանվում էր «Գոյամարտ» հեռուստասերիալում։
Թամարա Քալանթարյան