Ավելին 5 տարի առաջ - 23:42 10-03-2021

«ՀՈՒՄՈՐԻ ԼԻԳԱՅԻՑ» ՀԱՅՏՆԻ ՆՈՐԱՅՐ ՆԻԿՈՅԱՆԸ  ՀԱՅՏՆԵԼ Է ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հումորի Լիգա», «Կինստագրամ» նախագծերից հայտնի Նորայր Նիոկյանը օրերս պսակադրվել է եկեղեցական արարողությամբ: Նորայրը ամուսնացել էր ավելի վաղ՝ նոյեմբերին, սակայն հասկանալի պատճառներով հետաձգվել էր հարսանեկան արարողությունը: Զույգը նաև մտադրված էր ամուսնանալ եկեղեցում:

Հարսանիքի օրը՝ հավաքույթի ընթացքում, նրանք պարզել են նաև երեխայի սեռը: Տղա երեխա ունենալը երջանկացրել է նրանց:

«Ես և Լուսինեն սեռը չգիտեինք, որոշեցինք հարսանիքի օրն իմանալ: Սկզբում ուզում էինք մինչև երեխայի ծնվելը սեռը չիմանալ, բայց մտածեցինք, որ գեղեցիկ արարողություն կլինի, մեր ընկերներն ու հարազատներն էլ մեզ հետ կուրախանան: Մինչև փուչիկը պայթեցնելը՝ հանդիսավարը հարցրեց՝ տղա՞ ենք ուզում, թե՞ աղջիկ, ծափերի միջոցով պարզվեց, որ ներկաների մեծ մասը տղա են ցանկանում: Իմ և Լուսինեի սեռը կարևոր չէր, կարևորը առողջ երեխա ունենալն է: Կարծում եմ՝ ցանկացած ծնող ուզում է և՛ տղա, և՛ աղջիկ երեխա ունենալ»,- ասել է նա:
Շատերը անտեղյակ լինելով զույգի ԶԱԳՍ-ով ամուսնությանը և համատեղ կյանքին՝ քննադատել են նրանց երեխա ունենալու փաստը: Նորայրը նշել է, որ շատերը կարող են արտահայտել իրենց կարծիքը, դա նրանց իրավունք է: Սակայն հատկապես Լուսինեին այդ կարծիքները չի հետաքրքրում: Նա ժամանակ չունի կարդալու: Ամենակարևորը հարազատների կարծիքն է, որը մշտապես ոգևորում է:

Իրենց հարսանեկան օրվա նպատակն է եղել ուրախանալ մինչև վերջ: Այդ իսկ պատճառով հրավիրված են եղել մտերիմ և հարազատ մարդիկ, ընկերներ: Ներկա են գտնվել նաև Նորայրի գործընկերները:

Նորայրը առաջին անգամ Լուսինեին հարսի զգեստով տեսել է հարսանյաց սրահում: Դա եղել է անսպասելի և բավականին զգացմունքային պահ: Զույգը հիացրել է նաև գեղեցիկ ֆոտոշարքով:

Նրանք 22 տարեկան են և խոստովանում են, որ կազմում են ընտանիք երիտասարդ տարիքում: Սակայն իրենց ծնողները նույնպես երիտասարդ տարիքում են ամուսնացել և վերջիններիս վստահությունը հատկապես օգնում է իրենց: Ապրում են առանձին և կայանում են որպես նորաստեղծ ընտանիք: Նորայրը նաև խոստովանել է, որ սիրահարվելը, սիրահարված ապրելը փոխել է իր կյանքը

«Լուսինեն իմ կյանքում շատ բան է փոխել, սիրահարված ապրելն ու ուղղակի, միայնակ ապրելը շատ տարբեր են: Երբ սիրելի ունես, կյանքդ փոխվում է, կիսվում երկու մասի, ապրում ես երկուսիդ համար, հիմա արդեն ապրում եմ երեքիս համար»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը