Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:40 28-05-2025

Մահացածը 25 տարեկան էր, գնացել էր երեխայի սեռը իմանալու. մանրամասներ՝ Գեղարքունիքի ողբերգական վրաերթից

Oragir.News-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հետևանքով մահացածը և 17-ամյա վարորդը Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ են։

Զոհվածը 25-ամյա տղամարդ է։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա այդ օրը կնոջ հետ միասին այցելել էր Մարտունու բժշկական կենտրոն՝ իմանալու իրենց ապագա երեխայի սեռը։

«Հիվանդանոցում իմացել են, որ տղա են ունենալու։ Ուրախությունը նշելու համար տղամարդը որոշել է գնալ գնումների և ապա տուն վերադառնալ։ Մեքենան բարձր արագությամբ է ընթացել, իսկ նա փորձել է անցնել ճանապարհը՝ ոչ սահմանված հատվածով, որպեսզի հնարավորինս շուտ լավ լուրը փոխանցի հարազատներին։ Ցավոք, տեղի է ունեցել դժբախտ պատահար»,- նշեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վարորդը փախուստի չէր դիմել, սակայն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում